ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարների պայմանավորվածության համաձայն, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 10-24-ը «Լեռնափրկարարական պատրաստություն» վերապատրաստման դասընթացի մասնակցեց Հայաստանի զինված ուժերի ծառայողների առաջին խումբը, իսկ 24-28 հունիսը՝ երկրորդ խումբը: 

Հուլիսի 8-12-ը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Լեռնափրկարարական պատրաստություն» թեմայով վերապատրաստվում է բանակայինների երրորդ խումբը:

Դասընթացի թեմաներն են. «Լեռնային շրջաններին բնորոշ վտանգավոր երեւույթներ», «Բնական արգելքների հաղթահարում», «Վերքեր, հնարավոր վտանգը եւ բարդությունները», «Թափանցող վերքեր (կրծքավանդակի եւ որովայնի)՝ նշանները, հնարավոր վտանգը եւ բարդությունները», «Առաջին օգնության ցուցաբերումը», «Միջատների խայթոցներ, սողունների եւ կենդանիների կծած վերքեր, կողմնորոշումն ըստ առկա վերքի, բարդությունները», «Ջերմային ախտահարումներ` գերտաքացում եւ արեւահարում, այրվածքներ, գերսառեցում եւ ցրտահարում, պատճառները, կանխարգելումը, ախտանիշները, բարդությունները», «Բարձրությունների վրա կիրառվող միջոցներ», «Վտանգավոր գոտուց տուժածի շտապ դուրս բերման հիմունքները», «Տուժածի պատգարակման եւ տեղափոխման հիմունքները», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ձնահյուսերի ժամանակ», «Լեռնային տեղանքում տեղաշարժի կազմակերպումը թեք լանջերով, անվտանգության ապահովում եւ ինքնապահովում», «Պատգարակում», «Գետանցումների կազմակերպում» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները: