ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարների պայմանավորվածության համաձայն, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Լեռնափրկարարական պատրաստություն» վերապատրաստման դասընթացի կմասնակցի Հայաստանի զինված ուժերի 38 ծառայող: Վերապատրաստումը կանցկացվի երեք փուլով, ամեն փուլին կմասնակցի մեկ խումբ: Հունիսի 10-14-ը վերապատրաստվում էր առաջին խումբը՝ 13 հոգի:

Դասընթացի թեմաներն են. «Լեռնային շրջաններին բնորոշ վտանգավոր երեւույթներ», «Լեռնափրկարարական ստորաբաժանումների պատրաստվածությունը», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ձնահյուսի ժամանակ», «Պարանային կապեր կիրառումը», «Խմբային ապահովում, ապահովման ձեւերը եւ տեխնիկան», «Ժայռային հատվածների հաղթահարում, վայրէջքի կազմակերպումը թեք լանջերով, անվտանգության ապահովում եւ ինքնապահովում», «Տեղաշարժը լեռնային լանջերով, գետանցումների կազմակերպում, պատգարակում», «Տուժածի վիճակի գնահատում», «Արյունահոսություն՝ տեսակները, ձեւերը, նշաններն ըստ ծանրության աստիճանի», «Վերքեր, հնարավոր վտանգը եւ բարդությունները», «Տուժածի վիճակի գնահատում», «Միջատների խայթոցներ», «Սողունների եւ կենդանիների կծած վերքեր», «Ջերմային ախտահարումներ», «Կոտրվածքներ», «Վտանգավոր գոտուց տուժածի շտապ դուրս բերում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ