Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ:
Յուրի Սաքունց

Յուրի Սաքունցը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին:

Եվ պատահական չէ, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ սահմանեց ևս մեկ նոր համաշխարհային ռեկորդ, ճկույթ մատով քաշելով երկու գնացք 15,9 մետր, որի քաշը կազմում էր 44 տոննա:

Յու. Սաքունցը սովորում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման քաղաքացիական պաշտպանություն մասնագիտության II կուրսում: Նրա կարգապահ, բարեխիղճ ու անձնուրաց աշխատանքը բերում է մարզական նվաճումների:

Յուրին գրանցվել է ՀՀ Գինեսի դյուցազնագրքում և համաշխարհային Գինեսի ռեկորդներում, կատարելով Հայաստանի ութ ռեկորդ և չորս համաշխարհային ռեկորդ, որից չորսը կատարել է ՀՀ զինված ուժերում 2015-2017թթ ծառայության ընթացքում, մասնակցել է քառօրյա պատերազմին:

Սաքունցը Հայաստանի եռակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող և աշխարհի կրկնակի ռեկորդակիր: Նրա ցանկությունն է առաջիկայում քաշել ինքնաթիռ և գրանցել նոր ռեկորդ:

Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում ենք մեր դյուցազունին և մաղթում նորանոր հաղթանակներ ու ռեկորդներ: