Ս/թ սեպտեմբերի 26-27-ին Ակադեմիայի 3 աշխատակից մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված ՏԵՄՊՈՒՍ ծրագրի «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում» նախագիծ (TNE_QA) Ազգային տեղեկատվական համաժողովին: Նախագիծն ուղղված է Հայաստանում և Վրաստանում բուհերի և որակի ապահովման կառույցների կարողությունների զարգացմանը՝ արդյունավետ կառավարելու տրանսազգային (անդրսահմանային) բարձրագույն կրթության որակի ապահովումն ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ ազգային մակարդակում: Նախագծի առաքելությունն է ՅՈՒՆԵՍԿՕ/ՏԶՀԿ-ի ուղենիշներին համապատասխան ստեղծել որակի ներքին (բարձրագույն ուսումնական հաստատությունների համար) և արտաքին (որակի արտաքին ապահովման գործակալությունների համար) ապահովման մեխանիզմներ՝ նպաստելու Հայաստանի և Վրաստանի տրանսազգային (անդրսահմանային)  բարձրագույն կրթության կանոնակարգմանը և ճանաչմանը: