Առավոտյան ժամը 6-ին, ամռան լուսաբացի միջով, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի (ՀՓՋ) բակից «Մերսեդես» և «Նիվա» մակնիշի մեքենաները՝ բեռնված օրվա համար անհրաժեշտ գույք ու հանդերձանքով, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի ղեկավարությամբ, ուղեվորվում են Խոսրովի պետական արգելոց՝ գիշերուզօր հերթապահող փրկարարների ճամբարատեղի: Քիչ հետո, արդեն զառիթափ ճանապարհահատվածին միանում են երկու «Գազ-66» հրշեջ-մեքենաները, և ամբողջացած շարասյունը խճապատ, տեղ-տեղ քարափակող ու ոլորան ճանապարհով մուտք է գործում արգելոց: Ճամբարատեղին փոքրիկ վրանային քաղաքի է վերածվել՝ շուրջօրյա հերթապահություն իրականացնող հերթափոխներով: Փրկարարները շարք են կանգնել դեռ վաղորդայնի ցողից թաց դարավոր ծառերի տակ և լսում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հրահանգներն ու ցուցումները: Ստանում են 8 և 10 լիտրանոց հրդեհաշիջման կարմիր բալոններ՝ տեղադրելով ուսապարկերում, ջուր սրսկող շալակի ապարատներ, բահ, կացին, սղոց ու պարան և «Գազ-66» մեքենաներով ու ամենագնացներով ուղևորվում արգելոցի խորքերն ու բարձրադիր վայրերը՝ մասնավորապես «Կարմիր քարի» շրջակայքը, հրդեհի դեռևս չմարած փոքրիկ օջախները հայտնաբերելու և մարելու առաջադրանքով: Ուղղաթիռը նույնպես փրկարարներ է տեղափոխում՝ հասցնելով արգելոցի ամենաբարձր կատարները:
Վերջին գրառումներ
- ՃԿՊԱ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
- «ՕԼԻՄՊՈՍ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՃԿՊԱ
- ՃԿՊԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ
- ՃԿՊԱ-Ն ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Կարգեր
- 911 Շաբաթաթերթ
- Articles
- Hodvacner
- the-activity-of-the-academy
- Без рубрики
- ԱԻՆ Նորություններ
- Ակադեմիա
- Առաջին Օգնություն
- Եղանակը Հայաստանում
- Երեխաների համար
- Էլեկտրոնային գրադարան
- Ժողովածու
- Իմացիր ԵՎ օգնիր
- Լուրեր
- Խորհուրդներ բնակչությանը
- ՀՀ ԱԻՆ
- Հրամաններ
- Ճանապարհները Հայաստանում
- ՃԿՊԱ Նորություններ
- Նորություններ
- Ուսանող
- Ուսումնական բազաներ
- Պաշտոնական Տեղեկատվություն
- Պատահարներ
- Փրկարարներ