Չնայած ամբողջ աշխարհում, նաեւ՝ մեր երկրում «COVID-19» նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իրականացնում է ժամանակացույցով նախատեսված բոլոր աշխատանքները, այդ թվում՝ 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները:

Ս/թ մայիսի 26-ին մեկնարկեց 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման պետական քննությունը բակալավրի առկա եւ հեռակա ուսուցման կրթական ծրագրով եւ ավարտվեց հունիսի 24-ին:

Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտությունների գծով եւ հեռակա ուսուցման «Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)», «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն» եւ «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնի­­­կայի շահագործում եւ սպասարկում» մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննությանը մասնակցեց 178 ուսանող, ավարտել են 175-ը, չի ներկայացել 3 ուսանող: Բողոքարկված գնահատականներ չեն եղել:

Ակադեմիայում 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման վերոնշյալ մասնագիտությունների գծով 10 ակադեմիական խմբի (յուրաքանչյուրը երկուական քննություն) շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննական գործընթացն իրականացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ըստ մասնագիտությունների հաստատված քննական հանձնաժողովների կողմից՝ ժամանակացույցին եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջներին համապատասխան: Պայմանավորված համաճարակի հետեւանքով ստեղծված արտակարգ դրությամբ, ամփոփիչ ատեստավորման քննություններն իրականացվեցին հեռավար կարգով: Ակադեմիայում ապահովված էր քննական գործընթացի իրականացման համար առցանց անհրաժեշտ պայմանները եւ հոգեբանական բարենպաստ մթնոլորտը: Քննության ժամանակ ուսանողների մեծամասնությունը պատշաճ մակարդակով ներկայացրեց քննական տոմսերի հարցերը եւ հանձնաժողովի անդամների կողմից առաջադրված հարցերին տրվեց բավարար պատասխաններ, որի արդյունքում հնարավորության սահմաններում շրջանավարտների տեսական մասնագիտական գիտելիքները գնահատվեց ըստ արժանավույն: Համաձայն կարգի քննական ողջ գործընթացը տեսաձայնագրվեց:

Վերոհիշյալ մասնագիտությունների գծով 175 շրջանավարտից 11-ը ստացել է գերազանցության դիպլոմ, որից 10-ը առկա ուսուցման եւ 1-ը՝ հեռակա ուսուցման: Ամփոփիչ ատեստավորման քննություններն ընդհանուր առմամբ անցկացվել են պատշաճ մակարդակով: Ամփոփելով այս ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները կարելի է արձանագրել, որ ՃԿՊԱ շրջանավարտները ձեռք են բերել համապատասխան կրթական ծրագրով սահմանված անհրաժեշտ գիտելիքներ, զարգացրել մասնագիտական հմտություններն ու կարողությունները` ստանալով մասնագիտական որակավորումներ: Ակադեմիայում ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները որակյալ մասնագետների պատրաստման եւ շրջանավարտներին անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով զինելու ուղղությամբ, որոնք համապատասխանում են արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գործող բոլոր ստորաբա­ժանումների պահանջներին:

Միաժամանակ նշեմ, որ այս ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառա­վա­րում արտակարգ իրավիճակներում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների գծով շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգումն իրականացվեց ս/թ մայիսի 25-ին եւ ստուգման արդյունքում ունեցանք 53 շրջանավարտ, որից 17-ը՝ գերազանցությամբ:

 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 Ակադեմիան պատրաստում է մասնագետներ հետեւյալ կրթական ծրագրերում՝

  1. մագիստրոսի կրթական ծրագիր հեռակա ուսուցմամբ՝ 5 մասնագիտության գծով.
  • Փրկարարական գործ —2 տարի
  • Ճգնաժամային կառա­վա­րում —2 տարի
  • Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն) —2 տարի
  • Կիրառական սեյսմոլոգիա2,5 տարի
  • Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն) — 1,5 տարի
  1. բակալավրի կրթական ծրագիր, առկա եւ հեռակա ուսուցմամբ՝
  • Հրդեհային պաշտպանություն
  • Փրկարարական գործ
  • Ճգնաժամային կառա­­վա­րում
  • Քաղաքացիական պաշտպանություն
  • Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնի­­­կայի շահագործում եւ սպասարկում
  • Անվտանգությունն արտա­կարգ իրավիճակնե­րում
  • Հրդեհային անվտանգություն

 

  • միջին մասնագիտական կրթական ծրագրիր՝ 3 մասնագիտության գծով՝ անվճար:

 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Համաձայն Հայաս­տանի Հանրապետության կառավարության  «Հայաս­տանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի N 797-Ն որոշման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Արցախի Հանրապետությանը:

Հայկանդուխտ Ղարիբյան

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ