«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում, այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Երեւանի համար 36 հիմնական դպրոցի 6-9 դասարանի ավելի քան 20 աշակերտ եւ ուսուցիչ:

ՃԿՊԱ մասնագետները հյուրերին ներկայացրեցին Հայաստանին սպառնացող ռիսկերի, մասնավորաբար՝ երկրաշարժի մասին զեկույց, աշակերտներն ու մանկավարժները եղան փրկարարների կրթության, որակավորման բարձրացման, վերապատրաստման ծրագրերի իրականացման համար կահավորված լսարաններում: Այցը կնպաստի աղետների ռիսկի նվազեզման կրթությանը, անվտանգության մշակույթի ձեւավորմանը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ