Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի 23 ուսանող «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Պարապմունքը վարում էին փրկարարական ֆակուլտետի հակհրդեհային պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետից փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Նոյեմբերի 12-ին նույն ուսանողների համար կազմակերպվել էր նույն թեմայով երկրորդ գործնական պարապմունքը: Եթե առաջին դասի ժամանակ ուսանողները ծանոթացան փոքր մեխանիզացիայի մեխանիկական եւ էլեկտրական գործիքներին, ապա երկրորդի ժամանակ՝ հիդրալվիկ, ներքին այրման շարժիչով, օդաճնշակային (պնեւմատիկ):

Նման գործնական պարապմունքներ էլի կլինեն:

 

Լուսանկարները տրամադրել են դասախոսները