Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի 23 ուսանող «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Պարապմունքը վարում էին փրկարարական ֆակուլտետի հակհրդեհային պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետից փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

«Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկան ուսանողները անցնում են երրորդ կուրսի առաջին կիսամյակում: Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողները ծանոթացան փոքր մեխանիզացիայի մեխանիկական եւ էլեկտրական գործիքներին, փրկարարական աշխատանքներում դրանց ճիշտ ընտրության սկզբունքներին:

Հարություն Ղազարյանը խոսքով, նման գործնական պարապմունքներ էլի կլինեն:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ