ՀԱՄԼԵՏ ՇՄԱՎՈՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԱՄԼԵՏ ՇՄԱՎՈՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՓ/Ծ գեներալ-մայոր

ՀԱՄԼԵՏ  ՇՄԱՎՈՆԻ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Փ/Ծ գեներալ-մայոր

ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

 

Հեռ. +374 91 204 084, +374 60 691 000;   e-mail – hmatevosyan21@gmail.com; hmatevosyan@rambler.ru

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր.

21.05.1950թ. Սիսիան քաղաք

1967թ. արծաթե մեդալով ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝
1974 -1978 թթ. Ատոմային էներգետիկայի գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում որպես ինժեներ
1978 -1980թթ. Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում որպես բաժնի վարիչ
1980 -1992 թթ. Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես լաբորատորիայի վարիչ (1980 — 1981), ուսումնական բաժնի պետ, (1981 — 1983), ուսումնական գծով տնօրենի տեղակալ (1983 — 1992)
1992 թ. – մինչև օրս Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում որպես ռեկտոր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ Բարձրագույն
1974 թ. Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը, ստանալով ինժեներ — էլեկտրոմեխանիկի որակավորում
1985 թ. Ավարտել է Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներա — շինարարական ինստիտուտի ասպիրանտուրան Շինարարության կառավարում ամբիոնում

Թեկնածուական թեզը նվիրված է եղել շինարարական արտադրության կառավարման հուսալիության հիմնախնդիրների հետազոտմանը

1993 թ. Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում (որոշում N1411 Ժ), 22.12.1993, ատեստատ՝ ԺՃ N 004326)
1998 թ. Ընտրվել է Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (դիպլոմ` Ժ Nօ 715, 23.10.98 թ.)
2006 թ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է ռազմագիտության դոցենտի գիտական կոչում
1990 թ. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցել է Մենեջմենթ դասընթացներ և ստացել վկայական
1998 թ. Հունգարիայի Բալատոնֆոլդվար քաղաքում ՄԱԿ-ի ծրագրով անցել է Աղետների կառավարման ուսուցման հարցերով դասընթացներ և ստացել սերտիֆիկատ
2000 թ. Շվեդիայի Շովդա քաղաքում ՆԱՏՕ-ի PFP ծրագրով անցել է Արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպում դասընթացներ և ստացել դիպլոմ
2002 թ. Վաշինգտոնում անցել է Ահաբեկչություն և ճգնաժամային կառավարում թեմայով դասընթացներ և ստացել դիպլոմ
2004 թ.

 

2005թ.

Ճապոնիայի Կոբե քաղաքում անցել է Ճգնաժամային կառավարում թեմայով դասընթացներ և ստացել դիպլոմ

Հայ-Շվեդա-Էստոնական համագործակցության շրջանակնե­րում անցել է Հայաստանի Հանրապետությունում տարբեր արտակարգ իրավիճակներում կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում թեմայով ուսուցում և ստացել դիպլոմ:

2006 թ.

 

2007 թ.

 

2008 թ.

 

2009 թ.

 

2010թ.                                                                         

Չինաստանում անցել է Ճգնաժամային կառավարում թեմայով դասընթացներ և ստացել դիպլոմ:

Շվեյցարիայում անցել է ճգնաժամային կառավարման դասընթացներ և ստացել դիպլոմ:

Հայաստանում անցել է Ատոմ-2008 ուսուցման միջազգային դասընթաց և ստացել դիպլոմ:

Հայաստանում անցել է երկրաշարժի խաղարկում ուսուցման միջազգային դասընթաց և ստացել դիպլոմ:

Շվեյցարիայում անցել է Կրթությունն արտակարգ իրավիճակներում տարածաշրջանային ուսուցում և ստացել դիպլոմ:

ԿՈՉՈՒՄԸ՝ Փրկարար ծառայության գեներալ-մայոր
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ՝
1978 թ. Հայկական ատոմակայանի սարքավորումների վիճակի դիստանցիոն ստուգման ուլտրաձայնային մեթոդի մշակման և գիտական ուսումնասիրությունների բնագավառում կատարած աշխատանքների համար պարգևատրվել է տնօրենի հրամանով (հրաման Nօ 80, 31.03.1978թ., անձնական գործերին կցելով)
1998 թ. Պարգևատրվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգրով
1998 թ. Պարգևատրվել է Հունգարիայի քաղաքացիական պաշտպանության նախարարության մեդալով
2000 թ. Պարգևատրվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգրով
2000 թ.

 

2008 թ.

 

2009 թ.

 

2010 թ.

 

2010թ.

 

 

2010թ.

 

2010թ.

 

2010թ.

 

2011թ.

 

2012 թ.

 

2013 թ.

 

2013 թ.

 

2015 թ.

2016 թ.

 

 

2016 թ.

 

2017թ.

Պարգևատրվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության մեդալով:

Պարգևատրվել է Հայաստանի Համայնքների Ասոցիացիայի պատվոգրով:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրով:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով

Պարգևատրվել է Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիայի պատվոգրով, արժանանալով Կրթության զարգացման առաջատար գործիչ տիտղոսի:

Պարգևատրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պատվոգրով:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  պատվոգրով:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով:

Պարգևատրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի շնորհակագրով:

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հուշանվերով:

Շնորհվել է Միջազգային կարգի փրկարար որակավորման դաս:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պարգևատրվել է  ԱԻՆ պատվավոր աշխատակից մեդալով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պարգևատրվել է Կանխարգելում, օգնություն և փրկություն ու   Անբասիր ծառայության համար երրորդ աստիճանի մեդալներով

2018 թ. ՀՀ «Ֆիդայիներ» շքանշան, ՌԴ «Սպիտակ-30» մեդալ
2019 թ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության»  հուշամեդալ, ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ, ՀՀ դատախազություն «Համագործակցության ամրապնդման» մեդալ, «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգիր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ
2020 թ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանակարգի մեդալ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Փառքի խաչ Նոյ» մեդալ
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ Գիտական գործունեությամբ զբաղվում է 1974 թ.-ից: Ողջ գիտական գործունեությունն ուղղված է եղել կառավարման պրոբլեմների և աղետների ռիսկերի նվազեցման խնդիրների ուսումնասիրությանը: Գիտական գործունեության ընթացքում հետազոտել է դիստանցիոն կառավարման համակարգերի, տնտեսական օբյեկտների կառավարման գործունեության կայունության բարձրացման, իսկ հետագայում ճգնաժամային կառավարման պրոբլեմներ:  Համահեղինակ է 3 գիտական հաշվետվությունների և թվով 3 օրենքների: Հեղինակ է շուրջ 190 գիտամեթոդական աշխատությունների:

Այդ թվում համահեղինակ է՝

1)     Ռազմական և արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների մասին ձեռնարկի (ծավալը՝ 300 էջ),

2)     դպրոցական 9 դասագրքերի (8-րդ և 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններ),

3)     Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչների համար մեթոդական 4 ձեռնարկի,

4)     Աղետների ռիսկերի նվազեցման կրթություն ձեռնարկի

5)     Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և կառավարման իրավիճակի ուսումնասիրություն ձեռնարկի

6)    «Մեկ կամ մի քանի մասնագիտական դասընթացների և «Կիրառական երկրատեղեկատվական համակարգեր» դասընթացի տեսական ու գործնական պարապմունքների զուգակցմամբ ամենատարբեր իրավիճակային խնդիրների համատեղ լուծման» ուսումնամեթոդական ձեռնարկի:

 

Հեղինակ է`

1)   ճգնաժամային կառավարման տարրեր ձեռնարկի,

2)   Խոցելիության նվազեցման հիմնական ուղղությունները ձեռնարկի,

3)   Ճգնաժամային կառավարում մենագրության

4)   Ճգնաժամային կառավարման խաղեր ուսումնամեթոդական ձեռնարկի

5)   Արտակարգ իրավիճակների և ՔՊ իրավական հիմունքներ ուսումնամեթոդական ձեռնարկի և այլն

6)   «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և ուժերի գործողությունների ճարտարագիտական ապահովում» ուսումնամեթոդական ձեռնարկի

7)   «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» համառոտ գծապատկերային ձեռնարկի

8)   «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» ուսումնական ձեռնարկի

9)   «Ճգնաժամային կառավարում» (Երկրորդ՝ լրացված, բարեփոխված հրատարակություն):

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ Գիտական հետազոտությունների արդյունքները գործնական կիրառում են գտել Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում՝

1)     1977թ. Հայկական ատոմակայանում ներդրվել է սարքավորումների վիճակի ստուգման ուլտրաձայնային դիստանցիոն կառավարման մեթոդը,

2)    1980թ. Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության կառավարման համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման հուսալիության բարձրացման ուղղությամբ,

3)    շինարարության կառավարման համակարգի հուսալիության բարձրացման պրոբլեմների ուսումնասիրման արդյունքում Հայաստանի Արտաշատ քաղաքի շինարարության տրեստի բազայի վրա ստեղծվել է ինքնակառավարվող շինարարական ֆիրմա (1987 թ.),

4)    1984–1987թթ. կատարված մեթոդական աշխատանքների արդյունքում Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում ներդրվել են շինարարության կառավարման բնագավառում գործարարական խաղեր,

5)    1998թ. Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է Ճգնաժամային կառավարում առարկայի ծրագիրը,

6)    1997թ. Հայաստանի Հանրապետության դպրոցներում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկայի ծրագիրը:

7)    2005թ. ճգնաժամային կառավարման ինստիտուտում ներդրվել է ճգնաժամային կառավարման առարկայի ծրագիրը:

8)    2010թ.-ից հանդիսանում է Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիրը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝
  Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտա-գործնական կոնֆերանսների՝Ռուսաստանի Դաշնությունում (1984թ., 1986թ., 1988թ, 2014թ.), Ուկրաինայում (Կիև 1985թ.), Իտալիայում (1995թ.), Եգիպտոսում (Կահիրե 1996թ.), Հայաստանում (1996թ., 1997թ., 1998թ., 2000թ. 2003թ. 2004թ. 2005թ. 2006թ. 2007թ. 2008թ. 2009թ., 2010թ., 2011թ., 2012թ., 2013, 2014թ. 2016թ, 2017թ..), Ֆրանսիայում (Փարիզ 1997թ.), Հունգարիայում (Բալատոնֆորվար 1998թ.),  Բելգիայում (Բրյուսել 2000թ.), Շվեդիայում (Շովդա 2000 թ.), ԱՄՆ-ում (Վաշինգտոն 2002 թ.), Ղրղզստանում  (2010թ.) Շվեյցարիայում (2006թ., 2010թ. 2013թ.), Թուրքիայում (2011թ, 2013թ.), Ղազախստանում (2013թ., 2014թ.) և այլն:

Գիտական զեկուցումներով հանդես է եկել՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Հայաստանում: Նրա ղեկավարությամբ Ճգնաժամային կառավարման ինստիտուտը իրականացրել է միջազգային ծրագրեր ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի  և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ՆԱՏՕ-ի PFP ծրագրի հետ և Իտալիայի, Գերմանիայի Դաշնության, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի համապատասխան կառույցների հետ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ Մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1980թ.-ից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ներկայումս դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանդիսանում է`

Ø  Արտակարգ իրավիճակների վարչության Կադրերի վերապատրաստման ինստիտուտի հիմնադիրը, որը հետագայում վերանվանվել է Ճգնաժամային կառավարման ինստիտուտի և այնուհետև  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի:

  Ø  Հայաստանի Հանրապետության կրթական համա­կար­­գում արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը առարկայի ներդրման նախաձեռնող:
  Ø Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության թվով 3 օրենքների նախագծերի մշակողներից մեկը:
  Ø Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտակարգ իրավիճակների հարցերով ուսուցման մասին ընդունված թվով 25 որոշումների նախագծերի մշակողը:

Ø  միջազգային վիդեոկոնֆերանսների կազմակերպման հեղինակը:

Ø  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում  բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ներդրման հեղինակը:

ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝

Հայերեն, Ռուսերեն (լրիվ), Անգլերեն և Ֆրանսերեն (կենցաղային խոսակցական մակարդակով):
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Պոեզիա

Ունի հրատարակված բանաստեղծություններ 4 գրական լրագրերում, Կամուրջներ ալմանախում, բանաստեղծությունների 7 ժողովածու և մանկական ուսուցողական բանաստեղծությունների 13  ժողովածու: