ՂԱՐԻԲՅԱՆ ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ ՊԱՊԻՆԻ
ՂԱՐԻԲՅԱՆ ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ ՊԱՊԻՆԻՏեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հեռ.` +37491 507 006; +374 60 691 000;    էլ. փոստ՝ haykuhi-kar@mail.ru,

Ծննդյան թիվը.

11.09.1957

Կրթությունը.

2010 թվականին՝ Շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Էլեկտրատեխնիկա» մասնագիտությամբ
2009 թվականին՝ Շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)
2009 թվականին՝ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ասպիրանտուրան

Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Տրանսֆորմատորի զուգակցվող մագնիսապարփակչի մշակումը»

2008 թվականին՝ Շնորհվել է ճարտարագետ հետազոտողի աստիճան «Էլեկտրատեխնիկա» մասնագիտությամբ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)
2005-2008 թվականներին՝ Ասպիրանտ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Էլեկտրամեխանիկա և էլեկտրական ապարատներ, էլեկտրամեխանիկական համակարգեր, դրանց կառավարումը և կարգավորումը» մասնագիտությամբ
1997 թվականին՝ Շնորհվել է  իրավագետի որակավորում «Իրավագիտություն» մասնագիտությամբ (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)
1980 թվականին`

 

Շնորհվել է  ինժեներ — էլեկտրամեխանիկի որակավորում «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ  (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ)

Ուսուցում.

1997 թվականին` Մասնակցություն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ինժեներների վերապատրաստման դասընթացներին «Քոմփյութերներ և տնտեսագիտություն» մասնագիտությամբ
1998 թվականին` Մասնագիտական վերապատրաստում «Մարդկային ռեսուրսների զարգացման մենեջմենթն էներգետիկայի ոլորտում», USAID
2014  թվականին` Մասնակցություն «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացներին
2014 թվականին` Մասնակցություն «Որակի ապահովման գործընթացների աջակից» դասընթացներին

Աշխատանքային գործունեությունը.

 

2010 թվականից՝ Գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
2009-2010 թթ.՝ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում
2006-2009 թթ.՝ Ուսումնական մասի պետ Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում
2003-2006 թթ.՝ Ռեկտորի խորհրդական գիտամեթոդական աշխատանքների գծով Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում
2003 թվականից՝ Դասավանդում է բարձրագույն ուսումնական հաստատություններում
1991-2009 թթ.՝ Դասավանդել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում
1984-1991 թթ.՝ Ինժեներ-կոնստրուկտոր II կարգ, Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում
1983 թվականին՝ Ինժեներ-կոնստրուկտոր III կարգ, Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում
1980 -1983 թթ.՝ Ինժեներ, Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում
Գիտագործնական գործունեությունը՝
2010 թվականից՝

 

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներդրվել է Ընդհանուր էլեկտրատեխնիկա դասընթացի ծրագիրը
2010 թվականից՝ Հանդիսանում է Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը

 

Գործունեություն միջազգային համագործակցության բնագավառում.

  • Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտագործնական կոնֆերանսների
  • Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում «Օրհուս» կենտրոնների կարողությունների բարձրացման հարցերով փորձագետ ՄԱԿ-ի UNDP ծրագրով
  • Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում քաղաքացիական բնակչության շերտերի աղետների ռիսկերի կառավարման կրթության կազմակերպման ուսումնասիրման հարցերով փորձագետ ՄԱԿ-ի UNDP ծրագրով

Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղինակ է՝ մեկ մենագրության, 40-ից ավելի գիտական և գիտամեթոդական աշխատանքի և 3 գյուտի (ՀՀ արտոնագրեր)

  • Տրանսֆորմատորի զուգակցվող մագնիսա­պար­փակչի մշակումը, Մենագրություն, Հեղինակային հրատարակություն: Եր.,- 166 էջ
  • Ընդհանուր էլեկտրատեխնիկա, Ուսումնական ձեռնարկ, Հեղինակային հրատարակություն: Եր., 2018. -354 էջ
  • Էլեկտրատեխնիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիկայի հիմունքներ: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Հեղինակային հրատարակություն: Եր., 2019. – 164 էջ

Լեզուների իմացությունը.

Հայերեն, ռուսերեն և անգլերեն (բավարար)

Համակարգչային հմտություններ.

Windows, MS. Word, MS. Excel, Access, Internet