Աննա Սուրիկի Առաքելյան
Աննա Սուրիկի ԱռաքելյանՈրակի ապահովման կենտրոնի պետ

Աննա Սուրիկի Առաքելյան

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի պետ

Ծնվել է 1981 թվականին Երեւանում:

Սովորել է Երեւանի ռեֆերենտ գործի ուսումնարանում, Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի թարգմանչական ֆակուլտետում, Հայաստանի հանրապետության պետական կառավարման ակադեմիայում՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Ներկայումս սովորում է Հայաստանի հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում՝ «Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ եւ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում:

Մասնակցել է ոչ ֆորմալ կրթության բազմաթիվ դասընթացների, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ՌՕ Իմպեքս», «Նոյյան տապան հոլդինգ» ընկերություններում, պետական կառավարման ակադեմիայում:

2018 թվականի դեկտեմբերի 3-ից աշխատում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Click edit button to change this text.