Կարապետ Հրաչիկի Մարգարյան
Կարապետ Հրաչիկի Մարգարյանփ/ծ գնդապետ

Կարապետ Հրաչիկի Մարգարյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական  ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ, երկրորդ կարգի փրկարար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ

 

Ծնվել է 1964 թվականին: Ավարտել է Երեւանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1981-85 սովորել է Օմսկի բարձրագույն հրամանատարական ռազմական համալսարանում եւ ավարտելուց հետո մինչեւ 1992 թվականը ծառայել խորհրդային բանակում՝ հասնելով գումարտակի հրամանատարի պաշտոնի:

1992 թվականին տեղափոխվել է Հայաստան եւ նշանակվել առաջին դեսանտագրոհային գնդի շտաբի պետ: Արցախյան պատերազմի մասնակից է: Երկու անգամ վիրավորվել է: 1996-2014 թվականը եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար: 2014 թվականին տեղափոխվել է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգ եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետ, քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Արագածոտնի փրկարարական վարչության պետ: 2019 թվականի փետրվարի 11-ին նշանակվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Պարգեւատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի եւ մի շարք գերատեսչական մեդալներով, անվանական երկու զենքով: