Նոյեմբերի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էր ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը և ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի տեխնիկ, փ/ծ ավագ սերժանտ Նարեկ Մարկոսյանը:

Պարապմունքի ժամանակ ուսանողներն տեխնիկական որոնողական սարքերով իրականացրեցին մասնակի փլուզված շինության փլատակներում տուժածների որոնման աշխատանքներ: ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով, տեխնիկական որոնողական սարքերի կիրառման պարապմունքների ընթացքում ուսանողներին ներկայացվում են այդ սարքերի հնարավորությունները, դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը, փլուզված շինության փլատակներում որոնողական աշխատանքներ իրականացնելիս դրանց տեսակների ընտրության արդյունավետությունը:

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները