ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, դասախոսներ Մարինե Կարապետյանի եւ Սեդրակ Ներսիսյանի ուղեկցությամբ եղան Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, ուր բացվել է ֆիլատելիայի ցուցահանդես: Սեդրակ Ներսիսյանն ինքը ֆիլատելիստ է, ցուցահանդեսում ներկայացված են նրա եւ Հայաստանի եւս մոտ երեք տասնյակ ֆիլատելիստների անձնական հավաքածուներում պահվող, տարիների պատմություն ունեցող նամականիաշներ, ծրարներ, մետաղադրամներ, թղթադրամներ:

Մարինե Կարապետյանի, խոսքով, ցանկալի է հաճախակի կազմակերպել նման այցեր, մեր հարուստ հոգեւոր-մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Մնայուն արժեքներն անհրաժեշտ են բոլորին անկախ մասնագիտությունից:

Լուսանկարը տրամադրել է Մարինե Կարապետյանը