Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների եւ դասախոսների համաժողով՝ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով, որին մասնակցում էին նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ եւ երկրորդ կուրսի ուսանողներ։

Քննարկվեցին արժանահավատ որակավորումների շնորհումը եւ այդ համատեքստում  ուսանողի հաջողության պլանավորումը, շեշտադրել դասախոսի դերն արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող մասնագետներին։

«Որակավորումների արժանահավատ շնորհում․ ուսանողի առաջընթացի պլանավորում», «Ո՞րն է ուսուցման մոտիվացիան» թեմաներով զեկույցներով ներկայացվեց դասախոսի աշխատանքում որակի շարունակական բարելավման եւ ուսումնական գործընթացներում ուսանողների ներգրավման հայաստանյան առաջավոր փորձը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները