ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին ուսանողները բնական գիտությունների ամբիոնի դասախոս Մարինե Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Մատենադարան, իսկ նույն կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները նույն ամբիոնի դասախոս Աննա Ենգիբարյանի ուղեկցությամբ՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն:

Մատենադարանում ուսանողները ծանոթացել են մեր հարուստ ժառանգության նմուշներին, լսել կորստից փրկված բազմաթիվ բնագրերի, ձեռագրերի պատմությունները: Ուշագրավ էին մշակութային ժառանգության գանձարանում  պահվող ամենամեծ՝ «Մշո ճառընտիր»՝ 27,5կգ եւ ամենափոքր՝ «Տոնացույց»՝ 19կգ կշռով  ձեռագրերը:

Գեղագիտության ազգային կենտրոնում ՃԿՊԱ ուսանողները ծանոթացել են Նարեկ Հայրապետյանի «Եսի» եւ «Այնի» միջեւ» խորագրով անհատական ցուցահանդեսին: 10 կոմպոզիցիոն քանդակները եւ 3 տասնյակից ավելի գրաֆիկական աշխատանքները հեղինակի՝ ինքնաճանաչողությանն ուղղված որոնումների արդյունք էին, որոնք ձեւ եւ բովանդակություն էին ստացել:

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»  մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ եղել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:

1963 թվականին բացված տուն-թանգարանում վարպետը ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։ Այստեղ հյուրընկալվել են անվանի մարդիկ։ Ուսանողները տեսան վարպետի անձնական իրերը, լսեցին նրա կյանքից բազմաթիվ հետաքրքիր պատմություններ։ Ուսանողները տպավորված էին։ Այցը թանգարան հետաքրքիր էր, հաճելի եւ ուսուցողական։

Լուսանկարները տրամադրել են դասախոսները