ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի փոխնախարար, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով, հունվարի 15-17-ը, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Տարածքային արագ արձագանքման (ՏԱԱ) վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ` EXCON»: Դասընթացին մասնակցում են փրկարար ծառայության Գեղարքունիքի եւ Արարատի մարզային փրկարարական վարչությունների պետերի տեղակալներ, հերթափոխի պետերի տեղակալներ, ավագ հրահանգիչներ, տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, հրամանատարների տեղակալներ, խմբի պետեր՝ 14 փրկարար:

Դասընթացը վարում են ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը:

Եռօրյա դասընթացի թեմաներն են. «Երկրաշարժի հետեւանքով փլուզված բնակավայրում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը եւ դրա հիմնական բաղադրիչները», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերի կառուցվածքը, խնդիրները, հնարավորությունները, կառուցվածքային բաղադրիչների նկարագրությունը», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի նկարագիրը եւ կազմակերպման փուլերը», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան դաշտային վարժանքի սցենարը, հայեցակարգը եւ պլան-ժամանակացույցի նկարագրերը», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ միջին թիմի 36 ժամյա դաշտային վարժանքի EXCON վերահսկման թիմի գործառույթները», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ թիմի բժշկական ապահովումը», «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպչական մեթոդական ցուցումներ» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են դասախոսները