Տասնյակ տարիներ են անցել Գյումրի-Վանաձոր էլեկտրագնացքի հրդեհից, սակայն ականատեսներից շատերն են հիշում վանաձորցի դպրոցական տղային, որը հրկիզվող վագոնում կրակմարիչով հրդեհաշիջում էր կատարում։

20 տարի իր կյանքը փրկարար ծառայությանը նվիրելուց հետո Հայկազ Քոթանջյանը վայր է դրել փողրակն ու վերցրել գրիչը։ Շուտով լույս կտեսնեն բանաստեղծի նոր՝ «Ինքնազրույց» եւ «Գրչամարտ» ժողովածուները, որոնք ներառում են վերջին 24 տարում արվեստագետի խոհափիլիսոփայական, հայրենասիրական, սիրային եւ այլ ստեղծագործություններ։ Մեր զրույցը փրկարար ծառայության փոխգնդապետ, մանկավարժ Հայկազ Քոթանջյանի՝ ՀայՔ-ի հետ նաեւ գրականության մասին է:

-Պարո՛ն Քոթանջյան, ինչպե՞ս ծնվեց սերը դեպի գրականությունը։ Արդյո՞ք դժվար չէր ստեղծագործ մարդու համար աշխատել հրշեջ-փրկարար ծառայությունում։ Խնդրում եմ, պատմե՛ք Ձեր մասնագիտական ուղու մասին։

-Ես տան փոքրն էի՝ չորրորդ երեխան։ Հայրս միշտ հավաքում էր մեզ իր շուրջն ու կարդում Թումանյան: Հատկապես տպավորիչ էր Գիքորի պատմությունը։ Զգացմունքայնությունը, հուզականությունը հենց այդ տարիներից առաջացան։ Դպրոցում ուսումնասիրեցի մեր գրողներին, գրականության հանդեպ սերս ավելի մեծացավ։ Փոքր տարիքում արկածային գրականություն էի սիրում, հասուն տարիքում՝ ավելի հասուն գրքեր։

Առավել մանրամասն՝ այստեղ