Հոկտեմբերի 5-7-ը Երեւանում անցկացվեց արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցում էր 50 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ՝ բժիշկներ, առողջապահության ոլորտի փորձագետներ եւ այլք: Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ: Խումբն արդեն վերապատրաստման մի շարք դասընթացների է մասնակցել:  Իսկ այս տարվա օգոստոսին խմբի ներկայացուցիչները մասնակցել են Միացյալ թագավորությում անցկացված սիմուլյացիոն վարժանքին:

Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն են՝ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը եւ նույն վարչության բուրժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նունե Իսրայելյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ