ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:

2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:

Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:

2021թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:

ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Առավել մանրամասն՝ այստեղ