Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի աշխատակից, հնեաբուսաբան, գիտությունների դոկտոր Վանիկ Գաբրիելյանը, Սեւանա լճի բուսականության նմուշառումներ են արել եւ ահազանգում են՝ Սեւանը կեղտոտ է, շտապ օգնության կարիք ունի:

Արտակ Էլմասակյանի խոսքով, Սեւանի հատակից 7-18 մետր խորությունից բույսերի նմուշներ են հավաքել Նորաշեն համայնքի ափամերձ հատվածից ու ջրի տակ ինչ ասես, որ չեն տեսել՝ ձկնորսական լքված ցանցեր, շինարարական եւ կենղացային աղբ, պլաստիկ եւ ապակյա շշեր եւ այլն: Ի՞նչ է, սա, եթե ոչ վնասարարություն: ՃԿՊԱ դասախոսը տեսել է թե ինչպես են ցանցերը խառվել- խճճվել, դառնալով բնությանը էլ ավելի շատ վնասող գործոն: Սեւանի վիճակը՝ լուսանկարներով:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտակ Էլմասակյանը