ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն,  2022 թվականի սեպտեմբերին, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 9 դասընթաց, որոնց մասնակցել է 251 ունկնդիր՝ մշակույթի եւ սպորտի կազմակերպությունների փոխտնօրեններ, համայնքների եւ կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների փոխտնօրեններ, նախադպրոցական հաստատությունների դաստիարակներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների իրավական ապահովման հիմունքները», «Ճգնաժամային հաղորդակցություն. հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը», «Ճառագայթային պաշտպանություն», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման հարցերը» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս