ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  սեպտեմբերի 19-ին եւ 20-ին անցկացվում է «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձեւ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 16 հոգի:

Դասընթացն անցկացնում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները:

Վերապատրաստման թեմաներն են. «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ աշխատանքների պլանավորումը եւ համակարգումը», «Արտակարգ իրավիճակների եւ ռազմական գործողությունների գոտում վարակիչ հիվանդությունների ռիսկերը եւ անվտանգության պահպանումը», «Զոհվածների հարազատների հոգեբանական աջակցությունը», «Զոհվածների հարազատների եւ լրատվամիջոցների հետ վարվելակերպը», «Զոհվածների տվյալների հավաքագրման ձեւաչափերը», «Զոհվածների նախնական նույնականացում եւ տեղափոխում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ