ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիսին իրականացրել են 3035 ելք: 1163 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 923` կենցաղային կանչ, 158՝ կեղծ ահազանգ, 791՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կատարված ելքերի քանակը նվազել է 273-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 37, տուժել` 4 340 մարդ: Փրկարարները 29 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսային համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, կտրուկ նվազել են զոհվածների եւ  տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար 101-ով եւ 1 803-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,9 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

2022 թվականի հուլիսին գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1 020 ահազանգ (2021 թվականի հուլիսին՝ 1 196 ահազանգ), հրդեհ է գրանցվել 766 դեպքում (2021 թվականի հուլիսին՝ 889 դեպք): 111 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի հուլիսին՝ 142), 107 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, 36 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Առավել մանրամասն՝ այստեղ