ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հունիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար․

Արագածոտն

Ակունքի եւ Երնջատափի միջնակարգ դպրոցներում կազմակերպվել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» թեմայով, իսկ Ոսկեթաս, Զովասար, Նոր Ամանոս, Շամիրամ, Ակունք, Կարմրաշեն, Վարդենիս, Կայք, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Կոշ, Ուջան բնակավայրերում՝ «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: «Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային վարժանք:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն: Վերին Արտաշատի, Նշավանի, Այգեզարդի միջնակարգ դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արմավիր

Առավել մանրամասն՝ այստեղ