2022 թվականի հուլիսի 7-13-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 7 երկրաշարժ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Թավշուտ գյուղերում՝ 3-4 բալ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Առավել մանրամասն՝ այստեղ