«Հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքի պահեստում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ԱՁ նավթամթերքի պահեստում: Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից:

Սցենարի համաձայն՝ հրդեհ է բռնկվել նավթամթերքի պահեստում: Ահազանգից անմիջապես հետո՝ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնում 2 մարտական հաշվարկ, իրականացվում է հետախուզում՝ վտանգի առկայությունը, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները և այլ մանրամասներ պարզելու համար: Հրդեհը մարվում է փրփրային գրոհի միջոցով:

Առավել մանրամասն՝ այստեղ