ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  մայիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ապարանում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: «Թալինի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային վարժանք: Գեղարոտի, Անտառուտի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Բյուրականի, Ալագյազի, Մելիքգյուղի, Ռյա-Թազայի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» եւ «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Առավել մանրամասն՝ այստեղ