Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 15-ին ներկայացրել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Գևորգ Սեդրակյանին:

Միջոցառումն անցկացվել է Կոտայքի մարզպետարանում, փրկարար ծառայության տնօրենին ուղեկցել են տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, ներկա էին վարչության անձնակազմը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, մարզպետարանի ներկայացուցիչները:

«Սահմանված մրցութային կարգը հաղթահարելուց և հաղթող ճանաչվելուց հետո ԱԻ նախարար, պարոն Արմեն Փամբուխչյանի հրամանով փ/ծ մայոր Գևորգ Սեդրակի Սեդրակյանը նշանակվել է ՓԾ Կոտայքի ՄՓՎ պետ: Խորհրդանշական է, որ նորանշանակ պետին ներկայացնում ենք մարզպետարանում. դրանով կարևորում ենք մեր և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը»,- նշել է ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ