«Հայաստանում Բնակչության պաշտպանության հզորացման» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 16-ին տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, համակարգման և մշտադիտարկման համակարգի ստեղծման թեմայով աշխատաժողով:

Միջոցառմանը մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ծրագրի ռեզիդենտ խորհրդատու Անաստասիա Եզերեցը: Ելույթներով հանդես են եկել Սենդայի ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, բաղադրիչի պատասխանատու Մերուժան Խաչատրյանը, ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Ռիսկերի կառավարման փորձագետ Արա Նազինյանը, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից (MSB) հրավիրված փորձագետ Լինեա Առնեվալը, ռազմավարության իրականացման, համակարգման և մշտադիտարկման համակարգի ստեղծման գործում շահագրգիռ պետական բոլոր կառույցները: Հրավեր է ուղարկվել նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկերներին:

Առավել մանրամասն՝ այստեղ