Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  փետրվարի 21-23-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի վերապատրաստում «տեխնիկական որոնում» թեմայով, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի»՝ ՀՆՓԱԻԿ, 4 փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասախոսություններ էին, հաջորդ երկու օրում՝ գործնական աշխատանքներ: Վերապատրաստման թեմաներն են. «Որոնողափրկարական միջազգային արձագանքման համակարգը», «Ակուստիկ որոնողական սարքերի նշանակությունը եւ տեխնիկական բնութագրերը», «Տեսադիտարկման որոնողական սարքերի նշանակությունն ու տեխնիկական բնութագրերը», «Անօդաչու թռչող սարքեր», «Տեխնիկական որոնողական սարքերի աշխատանքի սկզբունքներն ու գործնական կիրառումը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: Արդեն անցկացվել են հետեւյալ վերապատրաստումները.

Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

Տեղեկատվության համակարգում