ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մարտի մեկին անցկացվելիք «Քաղաքացիական պաշտպանության արդի մարտահրավերները» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողովին  մասնակցության տասնյակ հայտեր են ստացվել տարբեր բուհերից՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երեւանի պետական համալսարան», «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» եւ այլն:

Թեմաները բավականին բազմազան են՝ «Սովորողի անվտանգության հիմնախնդիրը կրթական հաստատությունում», «Քաղպաշտպանական կազմավորումների դերը կազմակերպություններում», «Քաղաքացիական պաշտպանության ժամանակակից մարտահրավերներն ու մեթոդները», «Հայաստանի հասարակական անվտանգության հիմնահարցը», «Կոլեկտիվներում ագրեսիայի դրսեւորման առանձնահատկությունները», «Կորոնավարակի եւ թաքնված դեպրեսիայի հոգեբանական վերլուծություն», «Արտակարգ իրավիճակներում երեխաներին ցուցաբերվող հոգեբանական օգնություն» եւ այլն: