Փետրվարի 24-ին Երեւանի մետրոպոլիտենի էլեկտրադեպոյի տարածքում Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հայկական «Դյուզազնագրքի» եւ Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց աննախադեպ համաշխարհային ռեկորդ՝ ճկույթ մատով 10 մետր տեղաշարժելով 35 տոննա կշռող գնացքը։ Մարզիկն իր ռեկորդը նվիրեց հայ զինվորին եւ արցախյան երկու պատերազմներում զոհված ազատամարտիկներին, ներկաներին հորդորեց երբեք նրանց վաստակը չմոռանալ։

Յուրին նաեւ ակտիվ մարզչական գործունեությամբ է զբաղվում, սաներին պատրաստում է մայիսին կայանալիք ձեռնամարտի աշխարհի առաջնությանը։ Ասում է՝ այդպիսի շնորհալի երեխաների համար պետք է ճանապարհ հարթել, ամեն կերպ օրինակ ծառայել։ Ապրիլին կանցկացվի մաս-ռեստլինգի Հայաստանի առաջնությունը, որի հաղթողներից ձեւավորված թիմը կմեկնի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու։ ՃԿՊԱ դասախոսն այս սպորտաձեւում առաջատարներից է։

Թե ինչ ծանրություն կտեղաշարժի հաջորդիվ՝ դժվարանում է ասել։ Եթե ֆինանսավորող գտնվի, ինքնաթիռը կլինի իր առաջիկա «նշաձողը»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Մարզիկի այլ հաջողությունների մասին կարդացեք

Յուրի Սաքունցի նոր ռեկորդը՝ Գյումրիում

Յուրի Սաքունցի հերթական ռեկորդները

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը՝ աշխարհի չեմպիոններ