Շիրակի մարզի 38 անտառամերձ բնակավայրերում ձևավորվել են 45 կամավոր հրշեջ խմբեր՝ 305 մարդու ներգրավվածությամբ: Ստեղծվել են նաև պատանի հրշեջ փրկարարական 49 թիմեր, որոնցում ընդգրկված են բարձր դասարանի 344 աշակերտներ` 52 դպրոցներից:

Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների պետերը հանդես են եկել 2021 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններով: Նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը:

Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերի շրջանակներում` Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը: INSARAG-ի ներքին որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմը 2021 թվականին 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել: Անցած տարի շահագործման են հանձնվել Ախուրյանի և Գյումրի 2 ՀՓՋ-ների շենքերը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը շարունակվում է:

Առավել մանրամասն՝ այստեղ