Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ: Նրան ուղեկցել են JICA-ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելին և JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը: Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Մորի Հիրոյուկիին՝ JICA-ի Վրաստանի գրասենյակում մշտական ներկայացուցիչ նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ կարևորելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման բնագավառներում, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված հասցեական տեխնիկական աջակցության համար:

Առավել մանրամասն՝ այստեղ