ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, նոյեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Անցկացվել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները եւ հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձեւերի եւ մեթոդների կիրառումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Օհանավան, Ուշի, Հարթավան բնակավայրերում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Աշտարակում անցկացվել է «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտինական ուսումնավարժություն: Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք:

Առավել մանրամասն՝ այստեղ