Սեպտեմբերի 4-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը, եւս մեկ առիթ է հիշեցնելու փրկարար ծառայության կարեւորության ու դժվարությունների մասին։

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը սեպտեմբերի 3-9-ն իրականացնում է անվտանգության թեմաներով վարժանքներ ուսումնական հաստատություններում։ «Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով վարժանք է անցկացվել Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական, Ծիածանի եւ Բաղրամյանի միջնակարգ դպրոցներում։

Առավել մանրամասն՝ այստեղ