ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  սեպտեմբերի 14-16-ը անցկացվում է ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների 24-ժամանոց վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի թիվ 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները:

Վերապատրաստման դասընթացի թեմաներն են. «Հրդեհաշիջման ղեկավարման առանձնահատկությունները», «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունները», «Հրդեհաշիջման ուժերի և միջոցների հաշվարկման մեթոդիկա», «Պոմպափողրակային համակարգեր», «Գազածխապաշտպան ծառայության օղակի հնարավորությունները և շնչառական ապարատների օդի հաշվարկները», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը ավտոտրանսպորտային վթարների դեպքում փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառմամբ», «Հրդեհաշիջման ինովացիոն տեխնոլոգիաներ», «Հրդեհաշիջման մարտավարության խնդիրների լուծումներ՝ պինդ նյութեր, նավթամթերք»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ