Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը վերապատրաստման հեռավար դասընթաց էր կազմակերպել Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորայք համայնքների ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարների համար: Դասընթացն արտապլանային էր, մասնակցել է 70 մարդ: Ներկայացվել են հետեւյալ թեմաները. «Պաշտպանական կառույցները որպես բնակչության կոլեկտիվ պաշտպանության միջոց: Ապաստարաններ եւ արագ կառուցվող պարզագույն թաքստոցներ», «Կենսաբանական անվտանգությունը որպես բնակչության պաշտպանության բաղադրիչ», «Կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարման կազմակերպումը»:

Սեպտեմբերի 15-17-ը նման դասընթացներ կկազմակերպվեն նաեւ մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տեղ, Տաթեւ համայնքների ներկայացուցիչների համար: