Այսօր տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորատի նիստ, որին մասնակցում էին ՃԿՊԱ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, մի մասը՝ տեսակապով:

Հաշվի առնելով  COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով Հայաստանում ստեղծված արտակարգ դրությունը, բուհի ղեկավարությունը հանձնարարեց կառուցվածքային ստորաբաժանումներին այսօրվանից սկսել 2020-2021 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ մշակել ուսումնական գործընթացի եւ գործնական պարապմունքների նոր մոտեցումներ եւ ձեւեր: