Հրդեհների առաջացման պատճառները շատ են եւ բազմապիսի, սկսած կայծակներից եւ պայթյուններից, վերջացրած էլեկտրական լարերի կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով եւ կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով:

Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների, իսկ երբեմն էլ` մարդկային զոհերի եւ վնասվածքների: Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները: Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում մարդիկ սովոր են հավաքված խոտի, ճյուղերի մնացորդները ոչ թե հեռացնել այգուց կամ դաշտից, այլ հենց տեղում այրել: Ոչ ոք չի փորձում պնդել, թե միջավայրի խնամքը, մաքրությունը` սանիտարական վիճակը, կարեւոր չէ, սակայն այդ ամենը պետք է անել անվտանգ եւ թույլատրելի ձեւերով: Հրդեհի առաջացման վտանգն էլ ավելի է աճում, երբ դաշտն ու այգին գարնան աշխատանքներին նախապատրաստելու ժամանակ հավաքված աղբը տեղում այրելուց հետո մարդիկ անխռով հեռանում են՝ մինչեւ վերջ չմարած կրակը թողնելով գարնանային քամու եւ երեխաների քմահաճույքին: Հենց այսպես է կրակը հսկողությունից դուրս գալիս, անարգել տարածվում՝ ընդհուպ մոտենալով բնակելի հատվածին, իրական սպառնալիք ստեղծում:

Առավել մանրամասն՝ այստեղ