Նոյեմբերի 28-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Դասընթացին հետեւում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակացույցի համաձայն փորձագիտական խումբը այցելում է ակադեմիա, հանդիպում բուհի ղեկավարության, վարչական անձնակազմի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների հետ, դիտարկում ռեսուրսները (լսարանային ֆոնդ, ուսումնագիտական լաբորատորիաներ եւ մասնագիտական կաբինետներ, գրադարաններ եւ ընթերցասրահներ, մարզադահլիճներ եւ մարզադաշտեր) եւ այլն:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին որոնողական տեխնիկական միջոցներով, հիդրալվիկ, ներքին այրման շարժիչով, օդաճնշակային (պնեւմատիկ) գործիքներով:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ