ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը այսօր Երեւանի Վարդանանց ասպետներ թիվ 106 դպրոցի աշակերտների համար խաղաց «Աղետիկը» երաժշտական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:

Մինչ ներկայացման սկսվելը դահլիճում հնչում էին փրկարարի գործին նվիրված ոգեշնչող երգեր:

Երեխաների լեփ-լեցուն դահլիճը հրաշալի ընդունեց ներկայացումը: «911» փոքրիկ թատրոնի փոքրիկ դերասանները հրաշալի հասցրեցին ներկայացման խորհուրդը, որի վառ ապացույցը ներկայացմանը հաջորդած ակտիվ ու աշխույժ հարց ու պատասխանն էր: Երեխաները յուրացրել էին աղետներից պաշտպանվելու՝ անվտանգության մշակույթի վարքականոնը: