Սեպտեմբերի 2-ին «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ՀՀ ԱԻ նախարարության համակարգմամբ, մեկնարկեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների եռօրյա միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով, որին պատշաճ կերպով մասնակցեց նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում տարբեր դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը՝ նշելով, որ ցուցահանդեսի նպատակներից մեկը Հայաստանի փրկարար ծառայության արդիականացման և տեխնիկական վերազինման աջակցությունն է, ինչը կնպաստի արագ արձագանքման արդյունավետության բարձրացմանը:
«ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը կշարունակի աշխատանքը մինչև սեպտեմբերի 4-ը: