ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» և «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» II կուրսի ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակներում հունիսի 30-ին մասնակցեցին մարզական-մասնագիտական միջոցառման: Միջոցառման կազմակերպիչներ՝ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը և փ/ծ մայոր Հայկ Ղազարյանը ծրագրում ներառել էին արագաշարժության, հավասարակշռության, որոշակի անկանխատեսելի իրավիճակներում արագ կողմնորոշման ունակության զարգացման, ուժային և ճկունության ուղղվածության, ինչպես նաև որոշակի մասնագիտական հմտությունների ձևավորման վարժություններ: Մասնակցում էր 4 թիմ: Միջոցառման կազմակերպիչների խոսքով միջոցառման հիմնական նպատակը թիմային մտածողության ձևավորումն էր. թիմում չկան ուժեղներ և թույեր, կա թիմ, որն ունի նպատակ և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործել ողջ թիմով՝ լրացնելով միմյանց:
Վերջին գրառումներ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
- «ՕԼԻՄՊՈՍ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՃԿՊԱ
- ՃԿՊԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ
- ՃԿՊԱ-Ն ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
- ՋՈՆԱԹԱՆ ԳԵՅԼ․ «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ»
Կարգեր
- 911 Շաբաթաթերթ
- Articles
- Hodvacner
- the-activity-of-the-academy
- Без рубрики
- ԱԻՆ Նորություններ
- Ակադեմիա
- Առաջին Օգնություն
- Եղանակը Հայաստանում
- Երեխաների համար
- Էլեկտրոնային գրադարան
- Ժողովածու
- Իմացիր ԵՎ օգնիր
- Լուրեր
- Խորհուրդներ բնակչությանը
- ՀՀ ԱԻՆ
- Հրամաններ
- Ճանապարհները Հայաստանում
- ՃԿՊԱ Նորություններ
- Նորություններ
- Ուսանող
- Ուսումնական բազաներ
- Պաշտոնական Տեղեկատվություն
- Պատահարներ
- Փրկարարներ