Նոյեմբերի 25-ին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի
փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը,
Երեւանի բուսաբանական այգում «Տեղագրում, կողմնորոշում» առարկայի
գործնական պարապմունք է անցկացրել ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում»
մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ: Դասին մասնակցել է 16
ուսանող:

Երկու ժամ ձեւած պարապմունքի ընթացքում ուսանողները երկու վարժություն են
կատարել. «Անտառներում ծառերի եւ քարերի միջոցով հորիզոնի կողմերի որոշում»
եւ «Անտառներում կողմացույցի եւ քարտեզների օգնությամբ երթուղու որոշումն ու
տեղաշարժը»: