ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր անցկացվում է 2020-2021 ուսումնական տարվա առաջին ընդունելության քննությունը: Այն կազմակերպված էր հակահամաճարակային բոլոր կաննոների պահպանմամբ՝ մուտքից առաջ ջերմաչափում եւ ախտահանում, դիմակներ, դիմորդների միջեւ սոցիալական տարածության պահպանում: Ի հավելումն. մարդկանց կուտակումները բացառելու համար քննությունն անցկացվում է երեք հերթափոխով, երեք լսարանում, յուրաքանչյուրում՝ մինչեւ 20 դիմորդ:

Նախքան քննության մեկնարկը դիմորդներին ողջունեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: «Մոռացեք լարվածությունը, անհանգստությունը, հուզմունքը: Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որի պարագայում պետք է հանգիստ ու վստահ լինել ցանկացած իրավիճակում: Հաջողություն բոլորիդ», — ասաց Համլետ Մաթեւոսյանը:

Օգոստոսի վերջում ՃԿՊԱ-ում կանցկացվի ընդունելության քննության երկրորդ փուլը: Ընդունելության քննություն կանցկացվի նաեւ Ստեփանավանում (միջին մասնագիտական կրթական ծրագիր):

Լուսանկարները՝ Տիգրան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ եւ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ