ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, փետրվարի 25-27-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Տեխնիկական որոնում» թեմայով: Դասընթացին մասնակցել է 12 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի փրկարարական վարչություններից:

Դասընթացի թեմաներն էին. «Շենքերի եւ շինությունների փլուզման հիմնական տեսակները, փլատակների բնութագրերը», «Ակուստիկ որոնողական սարքերի նշանակությունը եւ տեխնիկական բնութագրերը, գործնական կիրառումը», «Փլուզված շինություններում տուժածների որոնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Տեսադիտարկման որոնողական սարքերի նշանակությունը եւ տեխնիկական բնութագրերը, գործնական կիրառումը», «Փլուզված շինություններում իրականացվող որոնողական աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները» եւ այլն:

Այս տարի նախատեսված փրկարարների վերապատրաստման 13 դասընթացից 7-ը INSARAG-ի չափանիշներով է: «Տեխնիկական որոնում» վերապատրաստումը այս տարվա երրորդն էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Արդեն անցկացված դասընթացները.

«Համակողմանի ապահովում»

«Տակելաժային աշխատանքների կառավարում»