ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման  ֆակուլտետի դասախոսներ Սիրուշ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Ավանեսյանը «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման արտապլանային եւ արտագնա դասընթաց են անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքների դպրոցների զինղեկների համար:

Դպրոցների զինղեկները պարբերաբար վերապատրաստվում են ՃԿՊԱ-ում: Նման մի վերապատրաստումից հետո էլ, Արմավիրի մարզի դպրոցներից մեկի զինղեկն առաջարկել է դասընթաց կազմակերպել հենց մարզում, ՃԿՊԱ ղեկավարությունը համաձայնել է:

Արտագնա դասընթացին մասնակցել է մարզի դպրոցների 93 զինղեկ՝ 45-ը Արմավիրում, 48-ը՝ Վաղարշապատում: